ԱՄՆ զինվորականները կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում։ Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «60 վայրկյան» հաղորդաշարին տված հարցազրույցում, որը հրապարակվել է CBS-ի կայքում սեպտեմբերի՝ 18-ի երեկոյան։
«Ի՞նչ պետք է իմանա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Թայվանին ձեր նվիրվածության մասին»,- ամերիկյան պետության ղեկավարին հարցրել է հաղորդավար Սքոթ Պելլին: «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ մենք վաղուց ստորագրել ենք», - ասել է ԱՄՆ նախագահը: «Կա մեկ Չինաստանի քաղաքականություն, և Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը» Մենք չենք խրախուսում դա: Դա նրանց որոշումն է»,-ասել է Բայդենը:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն իր զորքերը կուղարկի կղզին պաշտպանելու համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, եթե աննախադեպ հարձակում լինի Չինաստանի կողմից»։