Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
«Հարկավոր է սպասել հանդիպմանը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: