Տղամարդը լքել է ընկերուհուն այն բանից հետո, երբ իմացել է, որ նա ունի հինգ ամուսին և ևս մեկ սիրեկան, գրում է LADBible-ը։
48-ամյա Ուեյն Հարփերը իր ընտրյալին հանդիպել է հիվանդանոցում, և 18 ամիս հարաբերություններից հետո պարզել է, որ նա երկակի կյանք է վարում։ Սկզբում տղամարդը պարզել է, որ նա սիրավեպ ունի, իսկ հետո պարզել է, որ իր սիրելին հինգ ամուսին ունի։
«Ես բաժանվել եմ նրանից, դա իմ նախաձեռնությունն էր, քանի որ իմացա, որ նա խաբում է ինձ։ Ես նրա հետ էի ընդամենը 18 ամիս, և դա երջանիկ ավարտ չէր: Նրանցից ոչինչ չի մնացել իմ կյանքում, նույնիսկ լուսանկարներ»,- մեկնաբանել է Ուեյնը:
Բացի այդ, կինն այս ամբողջ ընթացքում ապրել է Հարփերի հետ՝ ասելով, որ գնալու տեղ չունի։ Նա լավ տպավորություն է թողել Ուեյնի ընտանիքի վրա, թեև տղամարդու հորը նա տարօրինակ է թվացել։
«Նա բավականին խելացի էր թվում, բայց երբեմն կարող էր մի փոքր տարօրինակ և ընկճված լինել», - ավելացրել է նա: