Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կրկնակի դատական գործընթացը, որը պիտի տեղի ունենար այսօր Կահիրեում, տևել է ընդամենը մի քանի վայրկյան. գրում է Agence France-Presse-ը: Դատավորը, բացելով դատական գործը, անմիջապես հայտարարել է ինքնաբացարկի մասին և գործը հետ ուղարկել Վերաքննիչ դատարան: Այժմ այդ մարմինը նոր ամսաթիվ և նոր դատավոր կնշանակի գործի կրկնակի քննման համար:

2011-ի հեղաշրջման մասնակից ակտիվիստ ցուցարարների սպանության համար գլխավոր մեղադրյալ Հոսնի Մուբարաքին դատարանի դահլիճ են բերել պատգարակով: Նրա հետ մեղադրյալի աթոռին են գտնվում նաև Եգիպտոսի նախկին ՆԳ նախարար Հաբիբ ալ Ադլին ու նրա 6 օգնականները, ինչպես նաև Մուբարաքի 2 որդիները՝ Գամալն ու Ալին:

Մուբարաքն ու Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման 2012թ. ամռանը: Ավելի վաղ Եգիպտոսի վճռաբեկ դատարանը վերանայել էր գործը և համաձայնվել կրկնակի դատական գործընթաց անցկացնել: