Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի հաշիվը կրկին կարգելափակվի Twitter-ում՝ բռնության հրահրման կանոնների հերթական խախտման պատճառով։ Այս մասին Մասկը գրել է իր Twitter-ում։
«Ես փորձեցի անել հնարավոր ամեն ինչ: Նա կրկին խախտեց մեր կանոնները՝ բռնություն հրահրելով: Օգտահաշիվը կարգելափակվի»,- գրել է սոցցանցի սեփականատերը։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը InfoWars հաղորդաշարի եթերում ասել էր, որ իրեն դուր է գալիս Ադոլֆ Հիտլերը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ մարդիկ «պետք է դադարեն դատապարտել նացիստներին»։ Նա նաև զարմանք է հայտնել, որ չի կարելի լավ բան ասել այն մարդու մասին, ով, ըստ նրա, հորինել է «մայրուղին» ու «խոսափողը»։