Մոսկվան պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը՝ Ռուսաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը և հավելել, որ հանրությանը կտեղեկացվի, երբ հայտնի լինեն այս հարցի առանձնահատկությունները։