Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է Զելենսկու և Բայդենի իրական պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի ղեկավարի' ԱՄՆ կատարած այցի ժամանակ, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Լավրովի խոսքով՝ Պենտագոնից «անանուն պաշտոնյաներից» հայտարարություններ են արվել Կրեմլին «գլխատման հարված» հասցնելու մասին, ինչը վկայում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին. Լավրովը դրանում վստահ է։
«Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին։ Փաստորեն, խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է։ Եթե իրականում ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ են հղվել, ապա այս դեպքում պետք է շատ ուշադիր մտածել նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում նախազգուշացրել է Լավրովը։
Բացի այդ, Լավրովը հիշեցրել է «Կիևի ռեժիմի ոչ մասշտաբային սադրանքները»։ Նրա խոսքով, ինչպես հայտնել ենք, Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի երկրների կողմից։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դա ակնհայտորեն դուրս է բոլոր ընդունելի սահմաններից։