Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ermeniahber.am-ը։

Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել 17-ամյա տարեկան Մուհամմադ Էնես Յենինարին, ապա նաև նրա մեծ եղբորը՝ 21 տարեկան Բաքի Յենինարին:

Վերջիններս շտապ հոսպիտալացվել են։ Նշենք, որ մեկ այլ շրջանում՝ Ադիյամանում, ևս հաջողվել է փլատակներից դուրս բերել մի տղայի։ Նրա մայրը հայտնել է, որ իր երեք դստրերը ևս գտնվում են փլատակների տակ:

Տեղեկություններ կան, որ այսօր վաղ առավոտյան նշված հատվածում փրկարարները ձայներ են լսել և այս պահին ծավալուն աշխատանքներ են տանում տուժածներին դուրս բերելու համար: