Հայաստանում HONOR ընկերությունը ներկայացրեց մատչելի, բայց տեխնիկապես գերհագեցած սմարթֆոնների իր նոր շարքը։ Մենք որոշեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու ամենավառ նորույթները՝ HONOR X9a և HONOR X8a մոդելները: Երկու սմարթֆոնն էլ, թեև պատկանում են նույն շարքին, նկատելիորեն տարբերվում են միմյանցից։ Պարզենք, թե ինչպես:

Տուփի պարունակությունը

Երկու սմարթֆոնների փաթեթավորումն ու տուփերի պարունակությունը գրեթե նույնն է։ Ե՛վ HONOR X9a-ի, և՛ HONOR X8a-ի տուփերում բացի հեռախոսից կգտնենք երաշխիքի կտրոնով ստվարաթղթե ծրար, SIM քարտը տեղադրելու համար նախատեսված սեղմակ, լիցքավորիչ և USB լար: Միակ տարբերությունը լիցքավորիչների հզորության տարբերությունն է․ X9a-ն ունի 40 Վտ հզորությամբ սնուցմամբ լիցքավորիչ, իսկ X8a-ն՝ 22,5 Վտ: Ի սկզբանե սմարթֆոնների էկրանին փակցված են լինում պաշտպանիչ թաղանթներ։

Արտաքին տեսք

Երկուսի դիզայնն էլ գրավիչ է։ HONOR X9a-ն աչքի է ընկնում պրեմիում դասի սմարթֆոններին բնորոշ «ջրվեժատիպ» կամ կոր էկրանով, ինչը բնորոշ է ավելի թանկ սմարթֆոններին, օրինակ՝ HONOR 70-ին։ Վերջինս նույնպես ունի կոր էկրան և շատ բարակ շրջանակներ, որոնց շնորհիվ սմարթֆոնն իրեն բնութագրվող 7,9 մմ հաստությունից ավելի բարակ է թվում։

HONOR X8a-ն ավելի դասական տեսք ունի: Այն ամբողջովին հարթ է։ Հետաքրքիր է, որ այս սմարթֆոնն ավելի բարակ է, քան HONOR X9a-ն՝ 7,48 մմ: Այնուամենայնիվ, X9a-ն, իր դիզայներական լուծումների շնորհիվ, շատ ավելի բարակ է թվում: HONOR X8a-ն մեծ, միաձույլ սարք է, որը կարծես ստեղծվել է սլացիկ ու թեթև HONOR X9a-ին հակակշռելու համար:

Մի փոքր տարբերվում են կառավարման կոճակները: Եթե HONOR X9a-ի ձախ կողմում ոչինչ չկա, ապա HONOR X8a-ն այս հատվածում ունի երկու SIM քարտի համար նախատեսված բնիկ: HONOR X9a-ի երկու քարտի համար նախատեսված բնիկը գտնվում է ստորին հատվածում: Բացի այդ, այս սմարթֆոնների ապաբլոկավորման ձևը սկզբունքորեն միմյանցից տարբերվում է: HONOR X9a-ի դեպքում մատնահետքի սքաները գտնվում է էկրանի տակ, մինչդեռ HONOR X8a-ի դեպքում՝ կողքի հատվածում: Առաջին մեթոդը տեխնոլոգիական առումով ավելի առաջադեմ է, բայց երկրորդ տարբերակը կարող է ոմանց համար ավելի հարմար թվալ։ Երկու դեպքում էլ սենսորն աշխատում է արագ ու հստակ, ուստի ապաբլոկավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Երկու մոդելն էլ հասանելի են երեք գույնով։ Կա դասական սև տարբերակը, բայց այն տարբեր է HONOR X9a-ի և X8a-ի համար: Առաջինի դեպքում մակերեսը փայլուն է, և հետևաբար, սմարթֆոնի վրայի մատնահետքերը և փոշին ավելի տեսանելի են, իսկ երկրորդը փայլատ է, ինչի շնորհիվ կեղտն ու մատնահետքերը գրեթե չեն նկատվում։ Մեր կարծիքով վերջինս և՛ ավելի հարմար է, և՛ ավելի հաճելի։ Սակայն վստահ ենք, որ HONOR X9a մոդելի դասական փայլուն տարբերակը նույնպես կգտնի իր երկրպագուներին։

Երկուսի արծաթագույն տարբերակները նույնպես միմյանցից տարբերվում են։ HONOR X9a մոդելի արծաթագույնն ունի ծիածանագույն գրադիենտ և տարբեր անկյուններից այն տարբեր երանգներ է ստանում՝ դեղին, կանաչ, մանուշակագույն և այլն: HONOR X8a-ի արծաթագույնն իսկապես արծաթագույն է, չնայած թեթև երանգներ նույնպես կարելի է նկատել: Գործնական տեսանկյունից երկու տարբերակն էլ նույնն են՝ փոքր-ինչ թավշյա մակերեսով։ Նման հեռախոսները միշտ թարմ տեսք են ունենում։

Իսկ մուգ կանաչը բացառապես HONOR X9a մոդելի գույնն է: Սուբյեկտիվորեն ամենագեղեցիկ գույնն է, որը միևնույն ժամանակ շատ պրակտիկ է։ HONOR X8a-ի բացառիկ գույնը երկնագույնն է՝ թեթև բյուրեղյա էֆեկտով և մետաքսանման մակերեսով:

Հետևի կողմից երկու սմարթֆոնն էլ միանման են։ Ամբողջ հարցը տեսախցիկների բլոկի դիզայնն է։ HONOR X9a-ն ունի ֆոտոսենսորներ, որոնք ներկառուցված են էլեգանտ, պրեմիում տեսք ունեցող օղակի մեջ, մինչդեռ HONOR X8a-ն շատերին ավելի ճանաչելի տեսք ունի՝ մեծ քառակուսի բլոկ, որտեղ տեղադրված է երեք տեսախցիկ և լուսադիոդային ֆլեշ:

Արդյունքում, ինչպես HONOR X9a-ն, այնպես էլ HONOR X8a-ն ունեն իրենց անհատականությունը, հմայքը և ոճը: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ արտաքուստ, դրանք բոլորովին տարբեր սմարթֆոններ են՝ նախատեսված տարբեր ճաշակի և նախասիրությունների տեր մարդկանց համար: HONOR X9a-ն ավելի նրբագեղ է, մինչդեռ HONOR X8a-ը դասական ոճի սմարթֆոններ նախընտրողների համար է: Փորձել են գոհացնել բոլորին։

Մեծ էկրաններ

HONOR X9a սմարթֆոնի էկրանը լիովին համապատասխանում է իր դիզայնին: Այն նույնքան բարձրակարգ է, որքան իր արտաքին տեսքը: «Ջրվեժ-էկրանը» զբաղեցնում է հեռախոսի գրեթե ողջ դիմային հատվածը։ AMOLED-մատրիցայի անկյունագիծը կազմում է 6,67 դյույմ՝ 1080x2400 պիքսել թույլատրությամբ: Սա արդեն հիանալի է, բայց ավելի ուշագրավն այն է, որ էկրանը թարմացվում է 120 Հց հաճախականությամբ՝ դրանով իսկ ապահովելով հարթ անիմացիա ինչպես ինտերֆեյսում, այնպես էլ՝ հավելվածներում:

HONOR X8a մոդելը կարծես ևս մեկ անգամ ընդգծում է իր դասական լինելը: Ոչ մի կլորություն կամ կորություն: Այնուամենայնիվ, այստեղ էկրանը նույնպես բարձրակարգ է՝ 6,7 դյույմ անկյունագծով (գրեթե ինչպես HONOR X9a-ի դեպքում) և 1080x2388 պիքսել խտությամբ: Մատրիցան AMOLED չէ, այլ LTPS, բայց նույնպես գերազանց որակի է: Թեև պետք է ընդունել, որ պատկերների թարմացման արագությունն ավելի համեստ է՝ 90 Հց 120 Հց-ի փոխարեն:

Ամենակարևորն այն է, որ երկու դեպքում էլ մենք ստանում ենք բարձրորակ մատրիցներ՝ բարձր պիքսելային խտությամբ, որոնք էլ ապահովում են կայուն պատկեր, կարծես տպված լինի թղթի վրա։

Եվ, դարձյալ կարծիքը պայմանավորված է միայն գեղեցիկի մասին սեփական պատկերացումներով։ Ոմանց համար ավելի գրավիչ կարող է լինել HONOR X9a-ի գերժամանակակից, աչք շոյող առաջադեմ էկրանը: Բայց դա չի նշանակում, որ HONOR X8a էկրանը գրավիչ չէ։ Բոլորովին։ Պարզապես այն տարբեր է՝ չունի կորություններ, բայց նույնքան վառ, պարզ ու հարուստ գույներով է։

Լուսանկարել կրկին ու կրկին

Երկու սմարթֆոնն էլ ունեն երեք հիմնական սենսորից բաղկացած համակարգ:
Ընդ որում, X9a-ի և X8a-ի երկու սենսորներն, ըստ երևույթին, նույնն են:
Սա 2 մեգապիքսելանոց տեսախցիկ է՝ սուպեր մակրո լուսանկարներ անելու համար, այսինքն՝ շատ մոտ հեռավորությունից։ 5 ՄՊ սենսորը օգտակար է գերլայնանկյուն համայնապատկերների համար:

Երկու մոդելների տեսախցիկները լավ են աշխատում, բայց, եթե անկեղծ լինենք. արժանի կադրերի մեծ մասը կստանաք՝ օգտագործելով հիմնական տեսախցիկները: HONOR X9a-ն ունի 64 ՄՊ տեսախցիկ, մինչդեռ HONOR X8a-ի տեսախցիկը 100 ՄՊ է: Առաջին հայացքից տարօրինակ է, որ ավելի վաղ HONOR X8a մոդելն է արժանացել ավելի կատարելագործված տեսախցիկի։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանի որ լուսանկարի վերջնական որակը չի որոշվում միայն մեգապիքսելների քանակով:

Լուսանկարների օրինակներ HONOR X9a-ով

Եթե մանրազնին չուսումնասիրենք, ապա պատկերների որակական ակնհայտ տարբերություններ չենք նկատի։ Պարզ եղանակի և ուժեղ լուսավորության պայմաններում երկու սմարթֆոնն էլ հեշտությամբ լուսանկարում են բարձր որակի կադրեր գերազանց գունային վերարտադրմամբ՝ պահպանելով սպիտակի ճիշտ բալանսը և արտաբերելով բոլոր դետալները:

Այնուամենայնիվ, մթնշաղին կամ քիչ լույսի պայմաններում HONOR X9a մոդելն անհամեմատ ավելի առաջ է անցնում: Այս սմարթֆոնն ավելի լավ է արտաբերում մանրամասները և ավելի ճշգրիտ է աշխատում գույնի հետ: Տարբերությունը չնչին է, բայց այն հօգուտ HONOR X9a մոդելի է։

Լուսանկարների օրինակներ HONOR X8a-ով

Երկու սմարթֆոնն էլ նմանապես կարողանում են տեսանկարահանել միաժամանակ երկու տեսախցիկից՝ առջևի և հիմնական։ Բլոգերներն անշուշտ կգնահատեն այս հնարավորությունը:

Եթե ամփոփենք, ապա և՛ HONOR X9a-ն, և՛ HONOR X8a-ն կատարյալ են ամենօրյա ֆոտո և վիդեո փորձարկումների համար: Պարզապես X9a-ն ավելի շատ հնարավորություններ է տալիս․ դրանով նկարահանելն ավելի հարմար է, օրինակ՝ գիշերային քաղաքի փողոցներում:

Octa-core հզորություն

Սմարթֆոնները կառուցված են տարբեր հարթակների վրա։ Ավելի թանկ HONOR X9a մոդելը նախապատվությունը տվել է Qualcomm-ին՝ իր Snapdragon 695 չիպով, մինչդեռ HONOR X8a-ը նախընտրել է MediaTek-ը՝ Helio G88 չիպով: Երկուսի մոտ էլ միջուկների դասավորությունը նույնն է։ Առկա է երկու հզոր միջուկ՝ նախատեսված բարդ, մաքսիմալ ռեսուրսներ պահանջող ինտենսիվ աշխատանքի համար, ինչպես նաև վեց միջուկ՝ ամենապարզ, նվազագույն էներգիա պահանջող առաջադրանքների համար:

Միևնույն ժամանակ, HONOR X9a մոդելն ունի բարձր արդյունավետությամբ երկու միջուկ։ Դրանք HONOR X8a-ի միջուկներից ավելի հզոր են: Դուք կհարցնեք՝ ինչպե՞ս է դա ազդում սմարթֆոնների աշխատանքի վրա։ Գրեթե ոչ մի կերպ։ HONOR X9a-ն մեկուկես անգամ ավելի շատ միավոր է վաստակում սինթետիկ չափորոշիչներում: Հնարավոր է, որ այն մի փոքր ավելի արագ է գործարկում որոշ ծրագրեր: Այնուամենայնիվ, ամենօրյա աշխատանքում երկու սմարթֆոնն էլ իրենց լիովին արդարացնում են։ Իհարկե, հզորության առումով չեմպիոն չեն, բայց իրենց գործը լավ են կատարում։ Ցանկացած հավելված աշխատում է առանց խնդիրների, խաղերն արագ են, ֆիլմերը հեշտ են ներբեռնվում, ինտերֆեյսում աշխատանքը ոչ մի վայրկյան կանգ չի առնում:

Յուրաքանչյուր մոդելի RAM-ը 6 ԳԲ է: Ավելի քան բավարար է նույնիսկ ամենաակտիվ օգտատերերի համար: Ներկառուցված հիշողությունը նույնն է՝ 128 ԳԲ։

«Կենսունակություն»

Երկու սմարթֆոնն էլ կարող են բավական երկար աշխատել առանց լիցքավորման։ Եթե նույնիսկ ժամերով խաղաք, լիցքավորումը կպահպանվի մի ամբողջ օր: HONOR X9a-ն ավելի երկար կծառայի, քանի որ այն ունի ավելի մեծ մարտկոց և էներգաարդյունավետ պրոցեսոր: Այս սմարթֆոնը հեշտությամբ կծառայի երկու օր։ Իհարկե, եթե դուք չծանրաբեռնեք այն GPS-ի աշխատանքով:

Այս սմարթֆոնների հիմնական տարբերությունը լիցքավորման հզորությունն է։ HONOR X9a-ն սնուցվում է 40 Վտ հզորությամբ լիցքավորիչից: Դա բավարար է, որպեսզի լիցքավորեք 0-ից մինչև 100% ընդամենը մեկ ժամում և նույնիսկ ավելի արագ։ HONOR X8a-ն ունի 22,5 Վտ հզորությամբ սնուցմամբ լիցքավորիչ և ամբողջական լիցքավորումը տևում է մոտ մեկուկես ժամ:

Ամփոփում

Թե՛ HONOR X9a-ն, և թե՛ HONOR X8a-ն հավատարիմ են այս սմարթֆոնների համար արտադրողի կողմից մշակված կոնցեպտին: Դրանք թանկարժեք չեն, բայց միևնույն ժամանակ օգտատերերին առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաների առավելագույն հնարավորությունները։

HONOR X9a-ն ավելի բարձր գին ունի և բնական է, որ ավելի մեծ հնարավորություններ ունի։ Այն ունի նորարարական դիզայն, 120 Հց հաճախականությամբ կոր էկրան, շատ հզոր պրոցեսոր, ավելի մեծ մարտկոց, ավելի արագ լիցքավորման հնարավորություն և ցածր լուսավորության դեպքում ավելի լավ նկարող տեսախցիկ: Հայաստանում այս սմարթֆոնը կարելի է գտնել Ucom, Telecom Armenia, ZigZag, Vega, Vesta, VLV և Eldorado գործընկեր խանութներում՝ 144900 դրամով։

Ապրանքանիշի պաշտոնական գործընկերներից HONOR X9a կամ HONOR X8a սմարթֆոն ձեռք բերելով՝ գնորդը կստանա հաճելի բոնուս՝ HONOR Choice X3 lite ականջակալներ։

Մեր ուսումնասիրած երկու մոդելից բացի, արտադրողն առաջարկում է նաև իր մատչելիությամբ աչքի ընկնող HONOR X7a սմարթֆոնը՝ ընդամենը 76900 դրամով։