ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սումգայիթյան ոճրագործության վերաբերյալ ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում, իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։

Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատականը»: