Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը 4 օրով գործուղվում է Հնդկաստան՝ Նյու Դելի:
Որոշման մեջ ասվում է, որ Արմեն Սիմոնյանը Նյու Դելի է մեկնելու ապրիլի 4-7-ը՝ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության թվային փոխակերպման արագացմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
Նրա գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: