Հայաստանի և երկրների միջեւ խաղաղ գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը առաջարկներ է արել Բաքվում հանդիպումներ կազմակերպել Արցախի բնակչության հետ՝ քննարկելու վերաինտեգրման հարցեր, ինչպես նաև տարբեր ենթակառուցվածքային նախագծեր։ Միաժամանակ, նշել է նա, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։