Ապրիլի 21-ին ժամը 08:37-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Վ. Սարոյան 10 բնակելի շենքի 2-րդ մուտքից ծուխ է ելնում:
Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Փրկարարները հոսանքազրկել են բնակարանը և զննել տարածքը: Համոզվելով, որ հրդեհի վտանգ չկա, վերադարձել են մշտական տեղակայման վայր:
Հաղորդագրությունը փոխանցվել է «Արցախէներգո» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ընկերություններին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: