Էրդողանը Սիրիայում թուրքական հետախուզության հատուկ գործողության ընթացքում հայտարարել է ԴԱԻՇ առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրաշիի ոչնչացման մասին։ Ահաբեկչական կազմակերպության նախորդ առաջնորդը սպանվել է 2022 թվականի նոյեմբերին։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է TRT Turk հեռուստաալիքի եթերում, գրում է BBC-ն։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ԴԱԻՇ-ի առաջնորդը սպանվել է Սիրիայում հատուկ գործողության ժամանակ։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի հակազդել ահաբեկչական կազմակերպություններին՝ «առանց նրանց միջև տարբերություն դնելու»։
«Իսլամական պետության» նախկին առաջնորդը վերացվել է մի քանի ամիս առաջ։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պենտագոնը և հենց ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեցին Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշիի մահվան մասին։ ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ նա ոչնչացվել է Սիրիայի հարավում Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիական ազատ բանակի զինյալների գործողության ընթացքում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշին զինյալների նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն էր, ով սպանվել էր Սիրիայում՝ 2019 թվականին։
Ջիհադական կազմակերպության բոլոր հաջորդական առաջնորդները կրում են Ալ-Քուրաշի անունը, որը նշանակում է «Մուհամեդ մարգարեի ցեղ», որտեղից պետք է ծագի ինքնահռչակ «խալիֆը»։