1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում կովկասյան թաթարները` այժմ ազերի հորջորջվող, սկսեցին հայության կոտորածներ, որոնք միայն Շուշիով չսահմանափակվեցին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը.

«Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։

 

Մարտի 23-ին Շուշիում իրականացված կոտորածների արդյունքում միայն Շուշիում սպանվեց մոտ 8000 հայ։ Շուրջ 5000 մազապուրծ հայեր փախան դեպի այլ շրջաններ, հատկապես հարեւան Վարանդա և Դիզակ։

Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին, նշանակում է կոտորած է ծրագրում»։