Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերին մատակարարվող գերմանական Leopard 2 տանկերը մարտական գործողությունների ժամանակ հեշտությամբ ոչնչացվում են հակատանկային զենքերից և ականներից՝ իրենց փոքր քանակության պատճառով։
«Քիչ թվով տանկեր հեշտությամբ ոչնչացվում են հակատանկային զենքի և ականների միջոցով»,- գրել է Մասկը։
Նրա կարծիքով՝ ավելի լավ է՝ նման մարտական մեքենաներից շատ ունենալ կամ ընդհանրապես չունենալ։