«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանը կարճ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին։
-Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել, որի ժամանակ հնչեցրեց Արցախի հետ կապված մի շարք վտանգավոր և աղմկահարույց հայտարարություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։
-Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ հայտարարությունների քաղաքական և բովանդակային մասը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ի՜նչ փչացած մարդ է մեր երկրի ղեկավարը։