ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հնարավոր է նվազեցնել առճակատումը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում և չեզոքացնել առկա մարտահրավերներն ու ռիսկերը' միայն համախմբելով համաշխարհային հանրության ջանքերը, գրում է Ռիա Նովոստին։

«Այսօր ակնհայտ է, որ հնարավոր է նվազեցնել առճակատումը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, չեզոքացնել մարտահրավերներն ու ռիսկերը, ամրապնդել պետությունների միջև վստահությունը և լայն հնարավորություններ բացել դրանց զարգացման համար՝ միայն համախմբելով համաշխարհային հանրության ջանքերը», - ասել է նա միջազգային անվտանգության մոսկովյան XI կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ուղերձում։