Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այս մասին տեղեկացնում էԱրցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել' ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը' օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն' ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։