Հոկտեմբերի 8-ին, ժամը 06։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատվան գյուղում այրվում է տուն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։05-ին, մարվել՝ 08։58-ին։ Այրվել են տան հյուրասենյակը (25 քմ)՝ գույքով, երկու ննջասենյակ (22 քմ և 12 քմ)՝ գույքով, առաստաղների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր: