Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, հնարավոր է, հարյուրավոր մարդիկ զոհված լինեն. գրում է Reuters-ը: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս պահին հաստատվել է 40 զոհերի թիվը: Նշվում է, որ Բուշերի ԱԷԿ-ը չի տուժել երկրաշարժից:
7,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Պարսից ծոցում և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում: Էպիկենտրոնը գտնվում է Սերավան քաղաքի շրջանում' Իրան-Պակիստան սահմանին:
Սա վերջին 40 տարիների ամենաուժեղ երկրաշարժն է Իրանում: