ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելը պետք է հետաձգի ցամաքային ռազմական գործողությունը Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված ավելի շատ գերիներ ազատ չեն արձակվել, հայտնում է Reuters-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողը Սպիտակ տան ղեկավարին հարցրել է՝ արդյո՞ք Իսրայելը պետք է հետաձգի անկլավում այս գործողության մեկնարկը, քանի դեռ մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Ամերիկացի առաջնորդը դրական է պատասխանել։
Ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը հայտարարել էր, որ իսրայելական ուժերից երկու-երեք ամիս կպահանջվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնելու համար։
Մինչ այս ԿՀՎ նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը կարծիք էր հայտնել, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում նման կլինի անցյալ դարի 90-ականների սկզբին Սոմալիի մայրաքաղաք ԱՄՆ-ի ներխուժմանը։ Նա նշել է, որ իսրայելական սցենարը նման կլինի Մոգադիշոյի գործողությանը «ստերոիդների վրա»։