Իսրայելական զինվորականները ուրբաթ երեկոյան հերթական ցամաքային հարձակումն են իրականացնում Գազայի հատվածում, հայտնում է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ռադիոն։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիայի զորքերը՝ բաղկացած հետևակներից, զրահատեխնիկայից և ինժեներական զորքերից, մտել են Գազայի հատված և հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի թիրախներին։
Սպասվում է, որ զինվորները շուտով կլքեն անկլավի տարածքը։
Մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածի հյուսիսում տանկերի կիրառմամբ գրոհի անցկացման մասին՝ նախապատրաստվելու «ռազմական գործողությունների հաջորդ փուլերին»: