ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գործարք է առաջարկել՝ խոստանալով, որ իր՝ ընտրություններում հաղթելու դեպքում Վաշինգտոնը կհրաժարվի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ընդունելուց՝ Մոսկվայի և Պեկինի միջև դաշինքը խզելու դիմաց, գրում է Ռիա Նովոստին։

«Ես նրան (Վլադիմիր Պուտինին -խմբ.) կառաջարկեի այսպիսի գործարք. նա պետք է դուրս գա Սի Ցզինպինի հետ ռազմական դաշինքից, իսկ մենք (ԱՄՆ-ն-խմբ.) իր հերթին հաստատ պարտավորություն կտա, որ Ուկրաինային չի ընդունի ՆԱՏՕ-ի կազմ»,- ասել է նա ավստրալիական Sky News-ին տված հարցազրույցում։

Ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման այս տեսլականը քաղաքական գործիչը հիմնավորել է նրանով, որ Չինաստանը, իր կարծիքով, իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար։