Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ըստ նրա, ընտրությունների առումով այս տարին նշանակալից է լինելու շատ պետությունների համար։ Բացի Ռուսաստանից, նախընտրական քարոզարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, տեղի կունենան նաև Եվրախորհրդարանի ընտրությունները։
«Ռուսաստանը Ղազախստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 21,4 մլրդ դոլար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ մեր միջև աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանն է»,- նշել է նա։
Ըստ Տոկաևի, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջնորդ է, որն իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը։ Ամբողջ աշխարհում հաշվի են առնվում Ռուսաստանի կարծիքը, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է։
Ուստի, Ռուսաստանի նման երկրում նախագահական ընտրությունները կունենան միջազգային մեծ նշանակություն և կգրավեն աշխարհի շատ երկրների ուշադրությունը»,- նշել է Ղազախստանի նախագահը։