Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը մերժում է հայկական կողմի առաջարկած քարտեզները սահմանի դեմարկացիան իրականացնելու համար։
Պապոյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար, միևնույն ժամանակ հավելել, որ մերժելու դեպքում Ադրբեջանը պետք է ներկայացնի այնպիսի քարտեզներ, որոնք իրավական հիմք ունեն։
Պատգամավորը նշեց, որ հայկական կողմը ցանկանում է, որպեսզի բանակցությունների սեղանին դրվի ցանկացած քարտեզ, որն ուն իրավական հիմք։
«Դուք, ասում եք, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի առաջարկած քարտեզները։ Այդ դեպքում Ադրբեջանը թող առաջարկի այնպիսի քարտեզ, որը կունենա իրավական հիմք։ Կարելի է բերել մեր թվարկությունից առաջ 2-րդ դարի քարտեզ, կարելի է բերել Թուրքմենչայի պայմանագրի արդյունքում ձևավորված քարտեզը։ Դա լուրջ չէ։ Քարտեզը պետք է ունենա իրավական հիմք և պաշտոնական փաստաթուղթ լինի, ոչ թե պատմաբանների կողմից իրենց ցանկացած ձևով նկարած քարտեզ։ Այդպես չի կարող լինել։ Այդպիսի քարտեզ ներկայացնելը բերելու է պատերազմի։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»,-ասաց Պապոյանը։
Պապոյանի խոսքով՝ թեև Ալիևի հայտարարությունները չեն նպաստում խաղաղությանը, հայկական կողմը կշարունակի բանակցություններն Ադրբեջանի հետ, քանի որ հակառակ պարագայում երկու կողմը գնալու են պատերազմի։