ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին բանաձև են ներկայացրել, որը հաստատում է Կոնգրեսի վերահսկողությունը ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին ռազմական օգնության նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից:

Սենատորներ Էդ Մարկին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ՝ համաձայն Արտաքին աջակցության ակտի  բաժնի: Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ շարունակվող ռազմական հարձակման ժամանակ, որն անցյալ տարի հանգեցրեց նրա ողջ բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների։

 

«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծումը։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնաքարային ազատությունները»,-ասել է սենատոր Մարքին։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) սկսել է ազգային գործողությունների արշավ, որը խրախուսում է սենատորներին հովանավորել և աշխատել Մարքիի և Քեսիդիի օրենսդրության ընդունման ուղղությամբ: