Քննչական կոմիտեն կատարվող քննչական գործողությունների և ներգրավված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ այս պահին չի հրապարակում։
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քննչական կոմիտեում հարցաքննվել է։
«Կատարվող քննչական գործողությունների և անձանց մասնակցության, անձանց ինքնության վերաբերյալ տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։