«Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ-ն Շենգավիթում խախտում է ընտրական օրենսգիրքը. Ի հեճուկս ՀՀ Ընտարական Օրենսգրքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի ԲՀԿ-ն Գարեգին Նժդեհի 38 (կինո Հայրենիք) շենքի վրա փակցրել է թվով 8 հատ տպագրության մասին որևէ տեղեկություն չպարունակող պաստառ»: