Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջին իսկ րոպեներից զեկուցվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած հրաձգության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահը մշտապես տեղեկատվություն է ստանում կատարվածի և բոլոր համապատասխան ծառայությունների գծով ձեռնարկվող միջոցառումների մասին, տրվել են բոլոր անհրաժեշտ ցուցումները»,- հավելել է մամուլի քարտուղարը։