«Կարծում եմ մեզ հետևողները արձանագրում են, որ բարեփոխումները իրական և բովանդակային են: Համոզված եղեք, որ լինելու են կոնկրետ գործողություններ, և գույքագրելով, բոլոր առաջարկները, որ հնչեցվել են այստեղ, դրանք կարտացոլվեն կառավարության համապատասխան որոշումներում: Այդ որոշումների մեջ է նաև պարոն Նազարայնի բարձրացած սննդի հարցը»: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, այդ մասին տեղեկացրեց ՀՀ Արդարադատության նախարար՝ Գրիգոր Մինասյանը:
«Վստահեցնում եմ, որ այն ինչ կառավարության ձեռքերում է, որևէ խնայողության ֆինանսական, կամ մարդկային ռեսուրսներից տեղի չի ունենում: Բոլոր բարեփոխումների համար ունենք կանաչ լույս և՛ երկրի ղեկավարի կողմից, և՛ պատգամավորների»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով հետագա անելիքներին նշեց, խնդիրներ լինում են և շատ կարևոր է դրանց տալ օբեկտիվ լուծումներ:
Կալանքները օրինակա՞ն են, թե ոչ և որո՞նք են արդարադատության անելիքները՝ այս հարցին Մինասյանը պատասխանեց.
«Այն մարդիկ, որոնք ոչ օրինական գործողություն են անում, իրավական, դատական օղակներից, պետք է օրենքի սահմաններում բոլորը իմանան, որ ոչ մեկ չի կարող թաքնվել կեղծ հրահանգների հետևում»: