Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում:
Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:
Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկրների միջև փոխգործակցությանը ԵՄ շրջանակներում: Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնումը մեծապես կնպաստի նաև երկկողմ համագործակցությանը:
Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցությունը հեռանկարային նոր ծրագրերով համալրելու հնարավորությունները։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։