Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի'Ռոբերտ Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր բնակարանում Մարատ Սիմոնյանի հետ անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ վերջինիս հետ նշված բնակարան եկած Մհեր Ա.-ին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին' պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net