Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները վնասված ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, հանձնել շտապ-օգնության բրիգադին, ովքեր նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները պարզել են, որ վիրավորը հանդիսանում է Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 41-ամյա Սարգիս Մկրտչյանը, ով ժամը 17:40-ի սահմաններում վարելով «Mercedes» մակնիշի 80 NN 888 համարանիշի ավտոմեքենան, Մասիսի կայարանի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ դեպի ձախ և բախվել պարսպին:
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում քննիչ Կ. Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: