Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Հակոբ Հակոբյան փողոցի 12 շենքի մոտ հսկայական բարդին ուժեղ քամու հետևանքով արմատախիլ է եղել և ընկել կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 10 ՍԼ 450 համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդու երկարությունը կլինի մոտ 20-25 մետր, և ընկնելու հետևանքով պոկվել են էլեկտրալարերը, և փակ է փողոցի մի հատված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում իրենից լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ ծառեր կան, որոնք եթե պատկան մարմինները կարճ ժամանակում սանիտարական էտումներ չանեն, ապա չի բացառվում, որ այս ծառի օրինակով մնացած ծառերն էլ ընկնեն։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ումից է փոխհատուցում ստանալու մեքենայի սեփականատերը, դա դեռևս պարզ չէ։ Ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատկիցները, Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման պաստախանատուները, ովքեր պետք է հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեն ծառը։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ով արդեն զբաղվում է այս խնդրով։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ բազմաիթվ անգամ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի զբաղվեն այս ծառերի խնդրով, սակայն կարելի է ասել՝ պատկան մարմինները ուղտի ականջում քնել են։ Ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերության ներկայացուցիչները, և քիչ առաջ հրշեջ-փրկարարները միայնակ՝ իրենց ուժերով, մասնատեցին ծառը։ ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-05-11-shamshyan-tree.html