«Էլեկտրաէներգիայի սակագինը որքան կթանկա և երբ, դեռեւս հայտնի չէ»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան' ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենց կողմից վերանայվող ցանկացած սակագին պահանջում է 90-օրյա ժամկետ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացն սկսել է՝ հաշվի առնելով սակագնի բաղադրիչների փոփոխությունները, որոնցից ամենաէականը, Մարիամ Ստեփանյանի խոսքով, գազի գնի փոփոխությունն է:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ»-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով' գազի սակագնի վերանայման հայտով: Հանձնաժողովին առաջարկվել է 1000 խմ գազի դիմաց ներկայիս 132 000 դրամի փոխարեն սահմանել 221 000 դրամ սակագին: Այսինքն՝ առաջարկվել է բնական գազի սակագինը բարձրացնել 67,4 %-ով:

Հեղինակ:
«Փաստինֆո»