Մայիսի 11-ին՝ ժամը 10:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում անհայտ անձը ոստիկանություն դիմած կնոջից գնել է մեկ գառ' վճարելով կեղծ 100 ԱՄՆ դոլար:

Մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, ոստիկանության ծառայողները, դրամանենգություն կատարելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գեորգի Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել :

Գեորգի Բ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Հեղինակ:
«Փաստինֆո»