ՌԴ Կեմերովի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մեղադրվում է իր սիրեցյալի սպանության մեջ: Նախնական տվյալների համաձայն' սպանության պատճառը տղամարդու խանդն է եղել ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովի նկատմամբ. հայտնում է Yerkir.am-ը՝ հղում անելով Лента.ру-ին:
Կինը Միխայլովի համերգը դիտելիս է եղել, երբ նա ընկերը խանդի տեսարան է սարքել, սկսել է բղավել և սպառնալ: Երբ կնոջ համբերությունը սպառվել է, նա վերցրել է դանակը և մի քանի անգամ հարվածել տղամարդուն: