«ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Կառավարությունը ներկայացրած ծրագրին պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերվել և ներկայացված վիճակագրական թվերը իրական կյանքից կտրված են»-գրում է tert.am-ը։
ՀԱԿ պատգամավորը Կառավարությանը հորդորեց կարգի բերել տնտեսությունը և իմանալ ճիշտ թվերը։
«Չեմ ուզում անդրադառնալ Կառավարության նախորդ հինգ տարիների աշխատանքին, ցուցանիշներն իրոք անբավարար են, բայց, այդուհանդերձ, մենք չունենք գործնականում բյուջեի աճ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նա և նշեց, որ թեև թվում է, թե բյուջեն միլիարդներից տրիլիոնի հասել, բայց իրականում, երբ հաշվարկում ես, այդ ցուցանիշները չեն աճել։
«Ի՞նչ պետք է լիներ Կառավարության ծրագիրը, պետք է նշվեր, թե ես կարտադրեմ այսքան ներդրումներ, կգեներացնեմ այսքան ներդրումներ։ Սա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում»,- ասաց նա։
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ երեք հիմանական խնդիրը պետք է իր վրա վերցներ Կառավարությանը, կարգի բերվի օֆշորային համակարգը, ավիացիայի հարցը լուծվեր և սփյուռքի համար հիմնադրամ բացվի։
Հրանտ Բագրատյանը հարցն ուղղեց դահլիճում գտնվող գյուղնախարար Սերգո Կարապետյանին և հավատացեց, որ նրա ներկայացրած թվերը, թե ՀՀ-ում 241 հազար տոննա խաղող է արտադրվում է, 850 հազար տոննա բանջարեղեն, սուտ է։
«Դա լրիվ սուտ է, գյուղապետարանները լրիվ լրացնում են և տալիս։ «Գուգլով» նայեք էլի, տեսեք 17 000 հա խաղողի այգի ունենք»,-հարցրեց նա և ավելացրեց, թե գյուղատնտեսական աճ չկա։
«Ձեր առաջարկած 645 հազար տոննա կարտոֆիլն անհնար է սպառել։ Կարգի բերեք այս տնտեսությունը, իմացեք ճիշտ թվերը։ Վիճակագրական մասը պարզապես աղճատված է իրական կյանքից»,-ասաց նա։