Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել պատ կառուցել իր՝ Սիրիայի հետ սահմանի վրա: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը'հղում կատարելով Թուրքիայի մաքսային և առևտրական հարցերով նախարար Հայաթի Յազիջիին:

2,5 կմ երկարությամբ պատը կառուցվելու է Ջիլվեղեզյու հսկիչ մաքսային կետի շրջանում, ուր փետրվարի 11-ին ականապատ մեքենա էր պայթել:

«Նախագիծը նրանում է, որ հսկիչ մաքսային կետի աջ և ձախ կողմերում պատնեշներ են կառուցվելու, մասամբ՝ պատեր, իսկ մասամբ էլ' ցանցեր»,-հայտարարել է նախարարը:

Յազիջիի խոսքերով' միայն Ջիլվեղեզյու հսկիչ մաքսային կետով այս շինարարությունները չեն սահմանափակվի: Սիրիայի հետ սահմանակից այլ անցակետերում նույնպես կտեղադրվեն ժամանակակից դիտակետային համակարգեր, մագնիսառենտգենային սարքավորումներ: