Մայիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-29-ը' հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:

ՀՀ տարածքում՝ մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին' հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Երևանում՝ մայիսի 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: