«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ղեկավարությունը խոստացել է 1 ամսվա աշխատավարձ վճարել վաղը, վատագույն դեպքում՝ շաբաթ օրը: Այս մասին 168.am-ին հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Ըստ նրա՝ առայժմ գործարանի աշխատակիցները սպասողական վիճակում են, բայց եթե խոստումը չկատարվի և աշխատավարձ չվճարվի, ապա շաբաթվա վերջին կրկին անհանգստություններ կլինեն «Նաիրիտում»: Գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ղեկավարությունը «ստիպված է աշխատավարձ տալ, այլապես բունտ կլինի»: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատավարձի 1 ամսվա ֆոնդը մոտ 1 մլն դոլար է: