Ստամբուլում ոստիկանների կողմից հակակառավարական ցույցը ցրելիս զոհվել է 2 մարդ, ավելի քան 1000-ը վիրավոր են:
Այս մասին կիրակի օրը հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հաղորդվում է, որ զոհերի մեկը մահացել է սրտի կաթվածից, երկրորդ զոհի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Թուրքիայի ՆԳ նախարար Մուամար Գյուլերի խոսքերով' ցույցերի 2 օրերի ընթացքում ոստիկանությունը Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում ձերբակալել է 939 ցուցարարի:
Ինչպես գրում է թուրքական Hurriyet պարբերականը, Անկարայում կրկին ցույցի են դուրս եկել շուրջ 20 հազար ակտիվիստ: