Թերթը գրում է, որ Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն' Բուդաղյան եղբայրների և Սուրեն Խաչատրյանի միջև հարաբերությունների լարվածությունը տարիների պատմություն ունի:
Ըստ այդ տեղեկությունների' տարիներ առաջ, երբ Ավո Բուդաղյանը որոշել է Գորիսի քաղաքապետի' իր թեկնածությունն առաջադրել, մարզպետն ընդդիմացել է:
Շրջանառվող լուրերի համաձայն' տեղի ունեցած կերուխումի ժամանակ մի քանի անգամ խմել են Ավո Բուդաղյանի կենացը, գովասանքի խոսքեր ասել, ինչը դուր չի եկել Ս.Խաչատրյանին: Ի դեպ, թերթի տեղեկացմամբ, Բուդաղյանների և Խաչատրյանի միջև քավոր-սանիկ կապ կա:
Կերուխումից տունդարձի ճանապարհին, ըստ լուրերի, Ս.Խաչատրյանը հայհոյել է Ավո Բուդաղյանին:
Ըստ գորիսեցիների' առաջինը կրակել են մարզպետի մերձավորները, իսկ ինքը' Ս.Խաչատրյանը, ոչ թե քնած է եղել, ինչպես նշել է ոստիկանությունում, այլ անձամբ իջել է և դիմավորել Բուդաղյան եղբայրներին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 04.06.2013թ. համարում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի