Ղարաբաղյան հակամարտության հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել բարձրաստիճան մակարդակում հանդիպում ունենալու հարցի կապակցությամբ. Trend ադբրեջանական գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելիի գրասենյակում:
«Կողմերը համաձայնության են եկել բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպում ունենալու կապակցությամբ, իսկ համանախագահները շարունակելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ իրենց աշխատանքը՝ հանդիպումը նախապատրաստելու համար»,-նշել են գրասենյակում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու և Երևան կատարած իրենց մայիսյան այցի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ քննարկել են երկու երկրների ղեկավարների նոր հանդիպման կազմակերպան հնարավորությունը: