ԳԱԼԱ. Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավլի Մուտլուն ցանկություն է հայտնել գտնվել Գեզի այգում ցուցարարների կողքին:
Այս մասին նահանգապետը գրել է իր Թվիթթերի միկրոբլոգում: «Երիտասարդություն, Գեզի այգում հանգիստ առավոտ է, երգում են թռչունները, տարածվել է լորենու բույրը, և լսվում է մեղուների բզզոցը, այնպես չէ՞: Ես կուզենայի գտնվել ձեր շարքերում»,- ասվում է նրա հաղորդագրությունում:
Այս հաղորդագրությունից որոշ ժամանակ անց նահանգապետի Թվիթթերում հայտնվում է նոր հրապարակում, որում նահանգապետը խոստովանում է, որ Թուրքիայի ոստիկանությունը կիրառել է բավականաչափ կոշտ մեթոդներ բողոքարարներին ցրելու համար:
Ըստ նրա՝ բախումների հետևանքով վիրավորվածներից պետք է ներողություն խնդրել: Նահանգապետը ինքը իր միկրոբլոգում ներողություն էր խնդրում բոլոր վիրավորներից:
Հասմիկ Մանուկյան