Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ինքը գոհ է Իրանում ընթացած նախագահական ընտրություններից: Նա դրական է գնահատել ընտրությունների ընթացքը: «Ընտրական գործընթացը երկրում լավ է ընթացել, և հատկապես դրական է այն հանգամանքը, որ հանրության հետ երկխոսությունը մնացել է օրենքի շրջանակներում: Թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տված ձայնը Իսլամական հանրապետությանը տված վստահության քվե է»,-Twitter-ի իր էջում գրել է այաթոլլան:
Ընտրողների ակտիվությունը հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում գնահատվել է 80%: Նախնական տվյալների համաձայն' ձայների 50%-ի հաշվարկից հետո հաղթում է ռեֆորմիստական թեկնածու, միջուկային բանակցությունների նախկին պատվիրակ Հասան Ռուհանին: