Նոր Զելանդիայում ոչ սփաթ վիճակում գտնվող բրիտանացին վայր է ընկել բնակելի տան պատշգամբի 13-րդ հարկից և ողջ մնացել' ստանալով միայն թեթև կոտրվածքներ. գրում է BBC-ն:
20-ամյա Թոմ Սթիլվելը, վերադառնալով երեկույթից, չի կարողացել մտնել սեփական բնակարան և խնդրել է մեկ հարկ վերևում բնակվող իր հարևանուհուն թույլ տալ նրա պատշգամբով իջնել և մտնել իր բնակարան: Հարևանուհին ներս է թողել հարբած բրիտանացուն միայն, իր իսկ խոսքերով ասած, ապացուցելու համար, թե որքան վտանգավոր է այդ գաղափարը: Սակայն բրիտանացին անմիջապես բարձրացել է պատշգամբաճաղերի վրա և վայրկաններ անց վայր ընկել այդտեղից: 13 հարկ ներքև սլանալով' նա վայր էր ընկել կիսակառույց երկհարկանի շինության տանիքի վրա' կոտրելով մի քանի ոսկոր, սակայն մնալով գիտակցության մեջ:
Ինչպես նշում են բժիշկները, նման բարձրությունից վայր ընկնելուց հետո կենդանի մնալը բացառիկ անսովոր երևույթ է: