Shamshyan.com. Եվրամիության ոստիկանության ծառայության աշխատակիցները ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալել են 18 անձի, որոնցից 13-ը Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչներ են: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եվրապոլի պաշտոնական կայքի հայտարարությունը: Հատկանշական է, որ Եվրապոլում այս ձերբակալություններն անվանել են «լուրջ հարված՝ ուղղված ռուսալեզու մաֆիային»: Կազմակերպության մամլո ծառայության տվյալներով, գործողությունները սկսվել են Իտալիայում, որտեղ 7 անձ է ձերբակալվել, այնուհետ շարունակվել են Չեխիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Լիտվայում և Պորտուգալիայում: Ոստիկանությունն առգրավել է զենք, թմրանյութեր և 100,000 եվրո կանխիկ գումար: Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալությունները ծրագրվել են 18 ամիսների ընթացքում: