Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, երկուսուկես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո մերժեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:

Պաշտպանը միջնորդել էր փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով, այդ թվում՝ պաշտպանը միջնորդել էր կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ իր պաշտպանյալի ողջ անշարժ գույքի գրավադրմամբ:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը անհիմն էր համարել միջնորդությունը և խնդրել մերժել այն:

Տուժող Պարույր Հայրիկյանն ու նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն իրենց բացասական դիրքորոշումն էին հայտնել առհասարակ «կալանավորումե խափանման միջոցի դեմ՝ ընդգծելով, որ այն պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում: Պարույր Հայրիկյանը առաջարկեց փոխել նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հանդիպելու իրենց ընտանիքների հետ: Տուժող կողմը չէր առարկել միջնորդության դեմ, եթե դատարանը գտնի, որ այս փուլում խափանման միջոցը փոխելը չի խոչընդոտի քննությանը:

Հեղինակ:
«Փաստինֆո»